Պաշտոնական. Արոն Ռեմսին՝ «Նիսի» ֆուտբոլիստ

«Նիսի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ուելսի հավաքականի կիսապաշտպան Արոն Ռեմսիի հետ պայմանագիր կնքելու մասին։

31-ամյա ֆուտբոլիստը, ով հայտնի է «Արսենալում» և «Յուվենտուսում» իր մրցելույթներով, ֆրանսիական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Ռեմսին անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց Գլազգոյի «Ռեյնջերսում», իսկ օրերս խզեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ: