Մաուրիսիո Պոչետինո. «ՊՍԺ-ում պետք է անհապաղ հաղթել Չեմպիոնների Լիգայում»

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, ով այս ամառ լքել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը, փարիզյան գրանդում իր աշխատանքը համեմատել է Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբների հետ։

«Կան «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» նման թիմեր, որոնք հավատում են երկարաժամկետ նախագծին և հնարավորություն են տալիս մարզչին: Միշտ փորձում եմ համեմատել։ ՊՍԺ-ի հետ 15 միավորի առավելությամբ հաղթեցինք Ֆրանսիայի առաջնությունում։ Սակայն մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից «Ռեալի» կողմից և պարզ դարձավ, որ խնդիրներ կունենանք։ Իսկ «Սիթին» դուրս է մնում Մադրիդից՝ 5 րոպեում երեք գոլ բաց թողնելով, բայց հաջորդ շաբաթ նրանք ձեռք են բերում Հոլանդին, մարզչին հնարավորություն են տալիս դրսևորելու իրեն, լուծումներ փնտրելու և հաղթելու Պրեմիեր Լիգայում, ինչպես ՊՍԺ-ն հաղթեց Լիգա 1-ում:

Նախագծերը տարբեր են: Կա «Մանչեսթեր Սիթի», որը 7 տարի վստահում է մարզչին, և կա ՊՍԺ, որտեղ պետք է անհապաղ հաղթել և հաղթել Չեմպիոնների Լիգայում, ոչ թե ազգային առաջնությունում։ Դա այլ է, և ես դա ընդունում եմ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Infobae-ն։