Հայտնի է «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկի» մրցակիցը

Չեմպիոնների Լիգայի որակավորման երրրոդ փուլում «Փյունիկը» մրցելու է «Ցրվենա Զվեզդայի» հետ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է վաղը, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 9-ին:

Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՉԼ-ի որակավորման չորրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆում կմրցի «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել) – «Ապոլլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ: