«Լիվերպուլն» ավելի քան 10 միլիոն ֆունտ է պահանջում Նաթանիել Ֆիլիպսի համար

«Լիվերպուլի» պաշտպան Նաթանիել Ֆիլիպսն այս ամառ կարող է փոխել թիմը, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բորնմութն» ու «Ֆուլհեմը»: «Լիվերպուլը» ցանկանում է ավելի քան 10 միլիոն ֆունտ վաստակել պաշտպանի տրանսֆերի վաճառքից:

Ֆիլիպսը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում անգլիացին վարձավճարով հանդես է եկել «Բորնմութում» ու մասնակցել է թիմի 17 հանդիպման: