Լոթար Մաթեուս. «Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, բայց չի համապատասխանում «Բավարիային»

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի համապատասխանում մյունխենյան ակումբին։

«Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է, բայց նա չի համապատասխանում «Բավարիային», – Մաթեուսի խոսքերն է մեջբերում Times Now-ն։

«Մյունխենյան ակումբն ունի իր խաղաոճը, և նրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն բոլոր դիրքերում, որտեղ Կրիշտիանուն կարող էր խաղալ: Չգիտեմ՝ ինչ ծրագրեր ունի Կրիշտիանուն, բայց նա հաստատ չի տեղափոխվի «Բավարիա»։