Ալեքսիս Սանչեսը պայմանագիր է համաձայնեցրել իր նոր թիմի հետ

Հարձակվող Ալեքսիս Սանչեսը կտեղափոխվի «Մարսել», հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։

Երեկ՝ օգոստոսի 1-ին, հաղորդվում էր, որ «Ինտերը» համաձայնել է խզել պայմանագիրը չիլիացու հետ։

2021/22 մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 39 խաղի՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։