«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարծիք է հայտնել, որ իր թիմակից Մոհամեդ Սալահը նախորդ մրցաշրջանի վերջում փոքր-ինչ կաշկանդվել էր պայմանագրի հետ կապված անորոշության պատճառով:
«Սալահը մշտապես մանրադիտակի տակ է: Ակնհայտ է, որ ինքն է այս ամենի «մեղավորը», քանի որ նա այսչափ հիանալի ֆուտբոլիստ է, բայց միշտ կայուն է։ Ապրիլին շատ էր խոսվում նրա պայմանագրի մասին։ Մենք բոլորս մարդ ենք, և ես կարծում եմ, որ դա մի փոքր կաշկանդեց նրան, ցավոք սրտի: Սակայն Սալահը, այնուամենայնիվ, բարձր մակարդակ ցույց տվեց։
Հիմա ամեն ինչ կարգին է, Սալահին ոչինչ չի խանգարում: Նա երջանիկ է այստեղ լինելու համար, և կարծում եմ, որ բոլորը նույնպես ուրախ են, որ նա մնաց»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Goal-ը։