«Չելսիի» նորեկ Կալիդու Կուլիբալին զանգահարել է «ազնվականների» նախկին ավագ Ջոն Թերիին և թույլտվություն խնդրել լոնդոնյան ակումբում 26 համարի խաղաշապիկը վերցնելու համար։
Թերին վերջին ֆուտբոլիստն է, ով այդ խաղահամարի ներքո հանդես է եկել «Չելսիում»:
Կուլիբալին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում բարձրախոսով խոսում է անգլիացու հետ։
«26 համարն ինձ համար առանձնահատուկ էր: Ես իսկապես գնահատում եմ, որ զանգահարել ես ինձ: Ինձ համար ոչ մի խնդիր չկա, եթե վերցնես, ինձ համար շատ հաճելի կլինի։ Մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Տեսա, որ դու ևս այս համարի ներքո հանդես ես եկել։ Ես քեզ եմ տալիս 26 համարը, ընկեր », – պատասխանել է Թերին Կուլիբալիի խնդրանքին:
https://www.youtube.com/watch?v=heSkHlJwchM&feature=emb_title