Գործարկվել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը

ՀՖՖ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գործարկվել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը:

Այսուհետև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետ կապված բոլոր նորություններին, արդյունքներին, մրցաշարային աղյուսակին, ֆոտոներին և տեսանյութերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://premierleague.ffa.am հղումով:

Նշենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հետ կապված թարմացումներն այլևս հասանելի չեն լինի ՀՖՖ պաշտոնական կայքում: