«Չելսին» մտադիր է «Մանչեսթեր Սիթիի» ձեռքից «փախցնել» Մարկ Կուկուրելյային

«Չելսին» մտադիր է «Մանչեսթեր Սիթիի» ձեռքից «փախցնել» «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կուկուրելյային, հայտնում է The Guardian-ը:

Մինչ «Սիթին» բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ՝ չցանկանալով վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջված 50 միլիոն ֆունտ ստերլինգը, «Չելսին» սկսել է բանակցություններ վարել «ճայերի» հետ և պատրաստ է վճարել այդ գումարը:

2021/22 մրցաշրջանում «Բարսելոնայի» սանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: