Մարկո Պրլևիչը հեռացել է Երևանի «Արարատից»

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Արարատի» կազմում իր մրցելույթներն ավարտում է պաշտպան Մարկո Պրլևիչը, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբ ֆուտբոլիստն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Պաշտպանը թիմի կազմում մասնակցել է VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 43 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Մարկո Պրլևիչին և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում: