«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է:

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի՝ որակավորման երրորդ փուլին:

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» և «Փյունիկի» միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 3-ին՝ Սերբիայում: