Սեսկ Ֆաբրեգասը նոր ակումբ ունի (լուսանկար)

Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը միացել է «Կոմոյին»: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել։

Բուժզննում անցնելուց հետո տեղի է ունեցել պաշտոնական մամուլի ասուլիս, որին ներկայացվել է 35-ամյա ֆուտբոլիստը։ Ֆաբրեգասը «Կոմոյում» ընտրել է 4 համարի մարզաշապիկը։

Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Մոնակոն», որը նա լքել է պայմանագրի ավարտի պատճառով՝ հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ «Կոմոն» հանդես է գալիս իտալական Բ Սերիայում։

Cesc Fabregas completes Serie B move after transfer talks with Dennis Wise  - Mirror Online