«Բարսելոնան» կողմնորոշվել է Մարտին Բրեյթվեյթի ապագայի հարցում

«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը շուտով կխզի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է AS-ը։

31-ամյա դանիացի հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել «Լեգանեսից» 2020 թվականի փետրվարին 18 միլիոն եվրոյի դիմաց։

Այս ընթացքում ակումբի կազմում անցկացրել է 57 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Մարտինի ծառայություններով հետաքրքրված են «Սելտան» ու «Խետաֆեն»։