Ժուաո Ֆելիշ. «Հուսով եմ, որ սա կլինի իմ մրցաշրջանը»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժուաո Ֆելիշը պատմել է, թե ինչ է մտածում իր ապագայի մասին։ Մադրիդցիների վերջին խաղում ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։

«Ես միշտ փորձում եմ կատարելագործվել: Հուսով եմ, որ սա կլինի իմ մրցաշրջանը: Բայց ես դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետո»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: