«Ինտերը» պատրաստ է խզել պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

«Ինտերը» պատրաստ է վինգեր Ալեքսիս Սանչեսին 5 մլն եվրո վճարել պայմանագրի վաղաժամկետ խզման համար։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան թիմի ղեկավարությունը մտադիր է անհապաղ խզել պայմանագիրը՝ տուգանք վճարելով ֆուտբոլիստին։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ «Ֆլամենգոն» նույնպես ցանկանում է պայմանագիր կնքել հարձակվողի հետ:

Անցած մրցաշրջանում Սանչեսը Ա Սերիայում Ինտերի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։