Սերխի Ռոբերտո. «Մենք ստեղծել ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկը, եթե ոչ լավագույնը»

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն խոսել է Իսպանիայի առաջնության գալիք մրցաշրջանից ունեցած սպասելիքների մասին։

«Մենք ստեղծել ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկը, եթե ոչ լավագույնը: Այնպես որ, մենք չպետք է արդարացումներ փնտրենք:

Մենք պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար։ Սա է մեր նպատակը»,- ​​ասել է Ռոբերտոն:

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը, թիմը չկարողացավ նվաճել ոչ մի գավաթ:

Իսպանիայի նոր առաջնության առաջին հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի շաբաթ օրը՝ օգոստոսի 13-ին, մրցելով «Ռայո Վալյեկանոյի» հետ։