Ա Սերիայի ակումբը կվարձակալի Էլդոր Շոմուրոդովին

«Բոլոնիան» և «Ռոման» պայմանավորվել են հարձակվող Էլդոր Շոմուրոդովի տեղափոխության շուրջ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Բոլոնիան» կվարձակալի հարձակվողին՝ նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ: Տեղափոխության արժեքը կկազմի 9 մլն եվրո։

27-ամյա ուզբեկ ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին «Ջենոայից» 18 միլիոն եվրոյի դիմաց։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։