Պաշտոնական. Անատոլի Այվազովը՝ «Նոայի» ֆուտբոլիստ

«Նոան» հայտարարել է, որ պայմանագիր է կնքել դարպասապահ Անատոլի Այվազովի հետ։

26-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Լոկոմոտիվի» սան է, նրա վերջին ակումբը եղել է «Ուրարտուն»:

Այվազովը նաև հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։