Կրիշտիանու Ռոնալդու. «Ուրախ եմ վերադառնալու համար»

Կրիշտիանու Ռոնալդուն «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղից հետո գրառում է արել:

Պորտուգալացին այս մինչմրցաշրջանում առաջին անգամ խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հարձակվողն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով և փոխարինվել է ընդմիջմանը։

«Ուրախ եմ վերադառնալու համար», – թվիթերում գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:

Ռոնալդուն ընթացիկ մինչմրցաշրջանում բաց էր թողել «Յունայթեդի» նախորդ ընկերական խաղերից 5-ը՝ պատճառաբանելով ընտանեկան խնդիրներով:

https://twitter.com/Cristiano/status/1553808180332969985