«Արսենալի» հարձակվող Ֆոլերին Բալոգանը մոտ է «Ռեյմս» տեղափոխվելուն:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ «Ռեյմսն» ավարտում է 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը: Բուժզննումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա սկզբին։
2022 թվականի հունվարից մինչև մայիս Բալոգանը վարձավճարով հանդես է եկել «Միդլսբրոյում»: Նա թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։