«Արսենալը» նոր ավագ ունի (լուսանկար)

Կիսապաշտպան Մարտին Էդեգորը նշանակվել է «Արսենալի» նոր ավագ, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

23-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Ռեալից» 2021 թվականի հունվարին վարձավճարով, իսկ օգոստոսին «զինագործները» գնել էին նրա տրանսֆերը 35 միլիոն եվրոյով՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականը։

«Էդեգորը թևկապ կրելու փորձ ունի, քանի որ նա Նորվեգիայի հավաքականի ավագն է 2021 թվականի մարտից։ Մարտինին մաղթում ենք հաջողություն որպես մեր ավագ»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:

https://twitter.com/Arsenal/status/1553319511935311872