Պեպ Գվարդիոլա. «Չեմ կարող ասել, թե ով կլինի ԱՊԼ-ի ակնհայտ ֆավորիտը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է 2022/23 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։

«Եթե ես կարողանայի կանխատեսել ապագան, ես ձեզ տեղյակ կպահեի: Պրեմիեր Լիգայում շատ ուժեղ թիմեր կան, բոլորը սպասում են լուրջ մրցակցության։

Սակայն չեմ կարող ասել, թե ով կլինի մրցաշարի ակնհայտ ֆավորիտը։ Ենթադրում եմ, որ շատ ակումբներ կպայքարեն տիտղոսի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։