Սաուլ Նիգեսը կարող է տեղափոխվել Ա Սերիայի ակումբ

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Չելսիում», կարող է տեղափոխվել Ա Սերիա։

Ինչպես հայտնում է AS-ը՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմ հրավիրել իսպանացի ֆուտբոլիստին։

Հռոմեական ակումբն արդեն կապ է հաստատել 27-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։ Նախորդ մրցաշրջանում Սաուլը «Չելսիի» կազմում 10 հանդիպման է մասնակցել։