CHAMPIONS LEAGUE. «Սլովանը» պարտվեց «Ֆերենցվարոշին» և կխաղա Եվրոպա Լիգայում

Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակում «Սլովանը» հյուրընկալվել էր «Ֆերենցվարոշին»: Թիմերի միջև Հունգարիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «Սլովանի» 2:1 հաշվով հաղթանակով:

Պատասսխան խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը 1:4 հաշվով պարտություն կրեց և երկխաղյա դիմակայության արդյունքով (2:1, 1:4) դուրս մնաց Եվրոպա Լիգայի որակավորման փուլ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, «Ֆերենցվարոշը» դուրս եկավ ՉԼ-ի որակավորման երրորդ փուլ, իսկ «Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի որակավորման փուլում: