Պաշտոնական. Արման Մելիքսեթյանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արման Մելիքսեթյանի հետ, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, ներկայացրել է մեր երկրի երիտասարդական հավաքականը:

Ակումբային կարիերայի ընթացքում Մելիքսեթյանը հանդես է եկել «Արարատում», «Արցախում», «Գանձասարում» և «Վանում»: