Խավիեր Տեբասը կցանկանար Կրիշտիանու Ռոնալդուին տեսնել Լա Լիգայում

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ցանկանում է Իսպանիայի առաջնությունում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես կցանկանայի Ռոնալդուին տեսնել Լա Լիգայում: Անկախ նրանից, թե դա իրագործելի է, թե ոչ «Ատլետիկոյի» համար: Նրանք պետք է վաճառեն ֆուտբոլիստների, եթե ցանկանում են պայմանագիր կնքել նրա հետ, բայց թե կոնկրետ ովքեր պետք է հեռանան, չգիտեմ:

Սակայն այսպիսի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար պետք է բաժանվել որոշ ֆուտբոլիստներից»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն արդեն հանդես է եկել Պրիմերայում 2009-2018 թվականներին: