«Բավարիայի» պաշտպանը տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»

«Քրիսթալ Փելասը» հայտարարել է «Բավարիայի» պաշտպան Քրիս Ռիչարդսի տեղափոխության մասին։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Ռիչարդսը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Հոֆենհայմում»: Մասնակցած 23 խաղում պաշտպանն իր ակտիվում ունի 1 գոլ և 1 գոլային փոխանցում։