Ուսման Դեմբելե. «Ինձ համար շատ կարևոր է Չավիի վստահությունը»

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն արձագանքել է գլխավոր մարզիչ Չավիի խոսքերին, ով «Յուվենտուսի» հետ հանդիպումից (2:2) հետո գովաբանել էր ֆրանսիացուն:

25-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել թուրինյան ակումբի հետ ընկերական խաղում:

«Չավին և ամբողջ թիմը վստահում են ինձ: Ինձ համար դա շատ կարևոր է։ Ես շատ երջանիկ եմ և պատրաստվում եմ ամեն ինչ տալ հանուն «Բարսելոնայի», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։