«Բարսելոնան» կարող է ստիպված լինել վաճառել Տեր Շտեգենի տրանսֆերը

«Բարսելոնան» կարող է վաճառել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերը, հաղորդում է Cadena Ser-ը:

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ստիպել է կատալոնացիների ղեկավարությանը նման քայլի գնալ։ Սպասվում էր, որ «Բարսելոնան» կարող է վաճառել հոլանդացուն՝ նոր ֆուտբոլիստների գրանցելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» վերջնագիր է ներկայացրել Դե Յոնգին։ Կիսապաշտպանը կամ պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը կամ հեռանա ակումբից: Սակայն նա չի ցանկանում լքել թիմը։