«Բրյուգեն» ընդունել է Դե Կետելարեի տրանսֆերի վերաբերյալ Ա Սերիայի ակումբի առաջարկը

«Բրյուգեն» ընդունել է  կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեի տրանսֆերի վերաբերյալ «Միլանի» առաջարկը, հայտնում է CalcioMercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ բելգիական ակումբը համաձայնել է զիջել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 32 միլիոն եվրոյով։ Դե Կետելարեն «Միլան» կժամանի հուլիսի 29-ին:

Ավելի վաղ «ռոսոներիների» տնօրեն Պաոլո Մալդինին մեկնել էր Բելգիա՝ բանակցություններ վարելու նպատակով: 2021/22 մրցաշրջանում բելգիացին «Բրյուգեի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։