Ժյուլ Կունդեն առաջիկայում կտեղափոխվի «Բարսելոնա»

«Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի հարցում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում։

23-ամյա ֆոհտբոլիստի հետ պայմանագիրը կկնքվի մոտ ժամանակներս։ Բանակցություններում առանցքային դեր է խաղացել «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին։ Ավելի վաղ պաշտպանի տրանսֆերով հետաքրքրված էր «Չելսին»։

Նախորդ մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: