Նեյմարը՝ Տոմաս Մենյեի մասին. «Այդ տղան շատ է խոսում»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արձագանքել է փարիզյան ակումբի նախկին պաշտպան Տոմաս Մենյեի խոսքերին: Բելգիացին ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակվողը կորցրել է իր նախկին «կախարդանքը» «Բարսելոնայից» հեռանալուց հետո։

«Այս տղան չափազանց շատ է խոսում»,- գրել է Նեյմարը սոցցանցերում գրառման տակ գտնվող մեկնաբանություններում։

Նեյմարը ՊՍԺ-ում խաղում է 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: