«Արարատ-Արմենիան» Էստոնիա մեկնելուց առաջ վերջին մարզումն է անցկացրել Երևանում (լուսանկար)

«Արարատ-Արմենիան» իր վերջին մարզումն է անցկացրել Երևանում՝ Էստոնիա մեկնելուց առաջ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Վարդան Բիչախչյանի թիմն ավարտել է Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպմանը նախապատրաստման երևանյան փուլն ու մեկնում է Պյարնու, որտեղ «Պյարնու Ռաննաստադիոնում» վաղը երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին կմրցի «Պաիդեի» հետ։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: