«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Լիսանդրո Մարտինեսի հետ

Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Այաքսը», որտեղից 24-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Օլդ Թրաֆորդ», հայտնել է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 57,37 միլիոն եվրո։ Բոնուսների շնորհիվ այն կարող է աճել 10 միլիոնով։

«Ինձ համար պատիվ է միանալ այս մեծ ֆուտբոլային ակումբին։ Ես շատ քրտնաջան աշխատել եմ այս կետին հասնելու համար, և այժմ, երբ այստեղ եմ, պատրաստվում եմ շարունակել աշխատել»,- ասել է Մարտինեսը: