«Սևիլիան» մերժել է «Բարսելոնայի» հետ տրանսֆերային փոխանակում իրականացնելու առաջարկը

«Սևիլիան» չի համաձայնել «Բարսելոնայի» առաջարկին, որը տարբեր տարբերակներ է առաջարկում պաշտպան Ժյուլ Կունդեին ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը Twitter-ում, կատալոնական ակումբը ցանկանում էր գործարքի մեջ ներառել հարձակվող Մեմֆիս Դեպային։ Սակայն «Սեւիլիան» հրաժարվել է այս տարբերակից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգումից և կատալոնական ակումբում Ռոբերտ Լևանդովսկու ու Ռաֆինյա Դիասի հայտնվելուց հետո նրանք հույս չեն դնում Դեպայի վրա։

Անցած մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։