Ռոբերտ Լևանդովսկի. «Ես միշտ մտածում եմ հաղթելու և գոլ խփելու մասին»

«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է գալիք մրցաշրջանից ունեցած սպասելիքներով։

«Ես միշտ մտածում եմ հաղթելու և գոլ խփելու մասին: Կարևոր չէ, թե որ մրցաշարում դա կլինի: Ես միշտ  փորձում եմ անել առավելագույնը:

Ամենակարևորն այն է, թե ինչ ենք անում որպես թիմ։ Այս թիմը մեծ ներուժ ունի։

Մեզ համար յուրաքանչյուր նախամրցաշրջանային խաղ կարևոր է մրցաշրջանին լավ պատրաստվելու համար։ Մենք պետք է փորձենք անել առավելագույնը.

Մենք պատրաստ ենք հաղթելու: Պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում, նույնիսկ ընկերական խաղերում:

Երբ ​​խաղում ես «Բարսելոնայում», միշտ մտածում ես տիտղոսներ նվաճելու մասին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։