«Նապոլին» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտ Նետոյի ծառայություններով, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը պատրաստ է 30 մլն բաց թողնել 33-ամյա բրազիլացուն։
Նետուն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 4 հանդիպման և բաց թողել 5 գնդակ։