Յուրգեն Կլոպը տեղեկություն է հայտնել Ալիսոն Բեքերի ապաքիման ընթացքի մասին

 «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոն Բեքերը շուտով խաղադաշտ կվերադառնա:

«Ալիսոնը շատ մոտ է խաղադաշտ վերադառնալուն, բայց, գուցե չմասնակցի «Զալցբուրգի» դեմ ընկերական հանդիպմանը։  Ավելի ուշ կտեսնենք, թե ինչ կլինի:

Կարծում եմ՝ նա շատ մոտ է խաղադաշտ վերադարձին»,- Յուրգեն Կլոպը հաղորդել է ակումբի մամուլի ծառայությանը:

Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ընկերական խաղում (4:0):