«Սելտայի» պաշտպան Խավի Գալանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» Գալանին ձեռք կբերի անգլիական «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի տրանսֆերի ձախողման դեպքում։
«Սելտայի» ֆուտբոլիտը անձամբ է ցանկություն հայտնել տեղափոխվել կատալոնական գրանդ։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Խավի Գալանը «Սելտայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։