Գերմանական «Լայպցիգի» աջ պաշտպան Նորդի Մուկիելեն համալրեց ֆրանսիական ՊՍԺ-ի շարքերը, հավաստում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 12 միլիոն եվրո: