Դիոգու Դալոտ. «Կրիշտիանու Ռոնալդուն կարևոր ֆուտբոլիստ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը խոսել է թիմակցի՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ 37-ամյա պորտուգալացին նոր մրցաշրջանին ընդառաջ դեռ չի սկսել աշխատել թիմի հետ։

«Համարում եմ, որ Ռոնալդուն մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է:

Մենք գիտենք, որ նա ինչ-որ ընտանեկան հարցեր ունի: Մենք հույս ունենք, որ Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է Դալոտը The Telegraph-ին: