ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը հայտնվել է «Սևիլիայի» թիրախում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից և ստացած խաղաժամանակից։ Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկայում:
Նախորդ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է Լիգա 1-ի 18 հանդիպման: Transfermarkt պորտալը Դրաքսլերի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո։