Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Ռենատու Սանշեշը

«Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կտեղափոխվի ՊՍԺ, հավաստիացնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Կողմերը համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Նրանք երկարաժամկետ համաձայնագիր կկնքեն: Սանշեշը ՊՍԺ-ում տարեկան 5 միլիոն եվրո կվաստակի:

Transfermarkt-ը 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: Սանշեշը Ֆրանսիայի Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: