Տիագո Ալկանտարա. «Ցանկանում եմ «Լիվերպուլի» հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները»

Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վճռական է տրամադրված «Լիվերպուլի» հետ նվաճել հնարավոր բոլոր տիտղոսները:

«Սա նախամրցաշրջանի ամենադժվար հատվածն է լինելու: Մենք սկսում ենք ավելի ինտենսիվ վազել և խաղալ: Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում: Միշտ ցանկություն կա լինել հնարավորինս պատրաստված։ Ոչ միայն անհատապես, այլև ֆուտբոլային գաղափարների առումով, որոնք մենք ունենք։

Միշտ մտածում եմ թիմային նվաճումների մասին՝ փորձել նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, հաղթել որքան հնարավոր է շատ հանդիպումներ և ցույց տալ բարձր արդյունքներ»,- ասել է «Լիվերպուլի» կիսապաշտպանը։