Պոլ Պոգբան վնասվածք է ստացել «Յուվենտուսի» մարզման ժամանակ

Կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք է ստացել Լոս Անջելեսում «Յուվենտուսի» մարզման ժամանակ։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ ֆրանսիացին լքել է մարզումը՝ կաղալով աջ ծնկի ցավի պատճառով։ Դրանք առաջացել են գնդակով վարժությունների ժամանակ։

Վնասվածքը գնահատվում է ոչ այնքան լուրջ, և դժվար թե 29-ամյա ֆուտբոլիստը բաց թողնի մեկ-երկու օրից ավելի։ Խորը բժշկական պրոցեդուրաներ չեն նախատեսվում։

Հուլիսի 27-ին «Յուվենտուսն» ընկերական հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 04:30-ին։