«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժգոհ է մնացել «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանի խոսքերից թիմի հարձակվող Հարի Քեյնի մասին։
Նագելսմանը ասել է, որ Քեյնը կարող է շատ գոլեր խփել Բունդեսլիգայում՝ տեղափոխվելով «Բավարիա»։
«Ես այն մարզիչներից եմ, ովքեր չեն խոսում այլ թիմերի մասին: «Թոթենհեմում» իրավիճակը շատ պարզ է, ակումբը շատ հստակ ծրագիր ունի. Հարրին նախագծի մի մասն է:
Միաժամանակ, կրկնում եմ, չեմ սիրում խոսել այլ ակումբի ֆուտբոլիստների մասին։ Եթե ուզում եմ ինչ-որ բան անել, դիմում եմ ակումբին, ոչ թե խոսում լրատվամիջոցների միջոցով:
Կարծում եմ, դա անհարգալից վերաբերմունք է մեկ այլ ակումբի նկատմամբ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը