«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ժամանակավորապես բաժանվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» չեն ցանկանում վաճառել 37-ամյա պորտուգալացուն։
Փոխարենը, ակումբը ցանկանում է, որ Ռոնալդուն երկարաձգի գործող պայմանագիրը: Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կհամաձայնվի վարձավճարով բաց թողնել ռմբարկուին։
Ղեկավարությունն ակնկալում է, որ գալիք մրցաշրջանի ավարտին թիմը կկարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել, իսկ Ռոնալդուն կվերադառնա և կօգնի ակումբին մրցաշարում 2023/24 մրցաշրջանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մոտ է կարիերան Մադրիդի «Ատլետիկոյում» շարունակելուն։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021 թվականի օգոստոսին:
նրա պայմանագիրն անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: