«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Կարծում եմ՝ Մեսսիի և «Բարսելոնայի» սիրո պատմությունը դեռ ավարտված չէ։ Այն դեռ անավարտ է և մեր պարտականությունն է այն ավելի գեղեցիկ դարձնել, քան նա կա:
Որպես «Բարսելոնայի» նախագահ՝ ես ինձ պարտավորված եմ զգում Մեսսիի առջև»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո։ Կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել երկարաձգել պայմանագիրը 34-ամյա արգենտինացու հետ։ Ֆրանսիայի առաջնությունում նախորդ մրցաշրջանում Մեսսին 26 խաղում դարձել է 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: