Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է տեղափոխվել Բունդեսլիգայի թոփ ակումբ

«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան իր կայքում: Ֆուտբոլիստը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» դիտակետում։

Լեհաստանի հավաքականի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև իտալական «Սալերնիտանան», որը պատրաստ է վարձակալել նրան՝ հետագայում տրանսֆերը գնելու օպցիայով:

Transfermarkt-ը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 12 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Պյոնտեկը վարձավճարով անցկացրել է «Ֆիորենտինայում», անցկացրել է 14 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։